Թուրքիան կարող է Պաղեստինի խաղաղության երաշխավոր դառնալ՝ տարածաշրջանում իր ռազմական ներկայության հաշվին
copy image url

Թուրքիան կարող է Պաղեստինի խաղաղության երաշխավոր դառնալ՝ տարածաշրջանում իր ռազմական ներկայության հաշվին

Արտաքին 1 տարի առաջ - 07:48 05-02-2024
Թուրքիան պատրաստ է Պաղեստինի խաղաղության երաշխավորի դերում հանդես գալ՝ տարածաշրջանում իր ռազմական ներկայության հաշվին։ Այս մասին գրում է թուրքական իշխանամետ Sabah թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Թուրքիան նշում է, որ պատրաստ է իր հումանիտար, քաղաքական և ռազմական ներկայությամբ դառնալ պաղեստինյան կողմում խաղաղության երաշխավորներից մեկը»,- ասվում է հոդվածում։

Հրատարակության համաձայն՝ համաշխարհային օրակարգ կդրվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ կազմակերպել պաղեստինա-իսրայելական խաղաղության միջազգային համաժողով, որին կմասնակցեն տարածաշրջանի բոլոր արդյունավետ խաղացողները։

Ձեզ գուցե հետաքրքրի