Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Իհարկե ակնկալվում է, որ ԱԱԾ-ն բավարարված չի լինի և առաջ կգնա՝ Վերաքննիչ դատարան կդիմի, բայց մի փոքր հույս, ամեն դեպքում, պահում եմ, որ խորապես ծանոթանալուց հետո, ԱԱԾ-ն կփորձի լուծումներ գտնել այս իրավիճակների համար»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը: