Նախնական տվյալներով ամբողջ հանրապետության տարածքում ունենք գործարքների թվի աճ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն՝ անդրադառնալով անշարժ գույքի շուկային և գներին։
Նա նշեց, որ նախորդ տարվա ցուցանիշները դեռևս ամբողջական հաշվարկված չեն, դրա համար էլ խուսափեց որևէ թիվ հնչեցնել։
«Որոշակի նվազում կա Երևանում, բայց մայրաքաղաքում ակտիվությունն անհամեմատ մեծ է»,- տեղեկացրեց նա։