Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ղ.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վթարի հիմնական պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը աղ ու ավազով չի մշակել ճանապարհը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: