ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել
copy image url

ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:15 22-01-2024
Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ` նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոսեպ Բորելն ասուլիսին նշեց` ԵՄ անդամ պետությունները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

«Նախագահ Ալիեւի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», - նշեց Ժոսեպ Բորելը։

Ամենից շատ դիտված