Երևանում բախվել են 2 Mercedes-ները և BMW X5-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են 2 Mercedes-ները և BMW X5-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:29 20-01-2024
Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 59 շենքի դիմաց բախվել են Mercedes GL և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեկն էլ՝ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Mercedes GL-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Ա․-ն, մյուս Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 62-Սերյոժա Մ․-ն, իսկ կայանված BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Ռաֆիկ Ս․-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված