Պակիստանի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել են Իրանի տարածքին՝ որպես թիրախ ունենալով ենթադրյալ ահաբեկիչներին։ Պակիստանի ավիացիան հրթիռային հարվածներ հասցնելու ժամանակ մտել է Իրանի օդային տարածք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի հետախուզության աղբյուրին։
Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մտել են Իրանի օդային տարածք և վերադարձել ահաբեկիչների թաքստոցներին հարվածելուց հետո: Թե քանի ինքնաթիռ է ներգրավված եղել գործողության մեջ, չի նշվում։ Պակիստանի հրթիռակոծության հետևանքով կա 7 զոհ, որից 4-ը երեխաներ են: