Հին Նոր տարին նշելու հետաքրքրություն չկա. հարցում

Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:00 13-01-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:

Երկու տոմարներով նոր տարվա միջև տարբերությունը 20 և 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին:

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվելով՝ նշու՞մ են հին Նոր տարին։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ չեն նշում, մի քանիսն էլ պատասխանեցն, որ ըստ ավանդույթի են նշում՝ տան անդամների հետ․

«Ճիշտ է նշում ենք, բայց այսքան կորուստներից հետո ժողովրդի մեջ հետաքրքրություն չկա։ Որովհետև այսքան կորուստները, որ մենք ունեցանք էլ իմաստ չկա, ոնց որ սովորական պարտադրություն, անում ենք ու վերջ, անցնում է։ Էլ առաջվա ժպիտը, հետաքրությունը, խորիզով գաթան չկա տենց բան, հետաքրքրություն չկա»,- մեր հարցին ի պատասխան ասաց մի կին։