FastTicket.am-ից գնված տոմսերը 2-րդ անգամ չեն հասել էլփոստին․ Մարինա Խեչումյան
copy image url

FastTicket.am-ից գնված տոմսերը 2-րդ անգամ չեն հասել էլփոստին․ Մարինա Խեչումյան

Ներքին 1 տարի առաջ - 16:38 13-01-2024
Փորձառու ֆրիլանսեր Մարինա Խեչումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արդեն երկրորդ անգամ տոմս եմ գնում FastTicket.am-ի միջոցով, որպեսզի զեղչ լինի՝ 2 տոմսի արժեքը 8000 դրամի փոխարեն 6800 դրամով: Եվ երկրորդ անգամն ա, որ տոմսերն ուղղակի չեն հասել mail-ին: Առաջին անգամ մի 100 անգամ զանգելուց հետո մի կերպ վերջապես լուծվեց հարցը: Էս երկրորդ անգամ երևի ևս մի 95 անգամ զանգելուց հետո կլուծվի հարցը (դե արդեն սկսել եմ գործընթացը, դրա համար 100-ի փոխարեն 95 էլի), կամ գուցե և չի լուծվի: Բայց մի բան հաստատ՝ 3-րդ անգամ չի լինելու:

Եվ Fast bank-ից էլ մտքովս չի անցնի երբևէ օգտվել: Էդքան միամիտ չեմ, որ ֆինանսական գործարքներս վստահեմ մի բանկի, որը գնված տոմսերը էլ. հասցեին ուղարկելու տարրական գործընթաց չի կարողանում իրականացնել: Իմ նյարդային համակարգը, իմ առողջությունը ձեր տրամադրած զեղչից, առհասարակ ձեր բոլորից ավելի թանկ ու կարևոր ա:

Ասենք ի՞նչ եք էլի ժամերով ճշտում: Ասում եմ՝ գնված տոմսերի անդորրագիրն ուղարկեմ, նայեք: Բա՝ սպասեք, կճշտենք, կզանգենք: Սա էլ ձեզ հակագովազդ: Վստահ եմ, որ իմ գրառումից այլ մարդիկ էլ կոգևորվեն ու չեն օգտվի ձեր ծառայություններից:

Ամենից շատ դիտված