Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել
copy image url

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել

Արտաքին 1 տարի առաջ - 14:43 13-01-2024
Իրանի համալսարանների ուսանողները եւ մայրաքաղաք Թեհրանի բնակիչները ուրբաթ ցույց են իրականացրել Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ՝ դատապարտելով ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հարձակումները Եմենի վրա։ Այս մասին տեղեկացրել է Mehr-ը։

Ցուցարարները հայտարարել են, որ աջակցում են Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը եւ երկրի բանակին՝ նշելով, որ իրավունք ունեն պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեմ Եմենի քաղաքներին հասցված գիշերային ավիահարվածների համար։

Ցուցարարները նաեւ աջակցություն են հայտնել Եմենի ժողովրդին եւ նրա պայքարին Պաղեստինի մարդկանց օգնելու իրենց պայքարում։

Երեկ՝ հունվարի 12-ին, ԱՄՆ ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ հարվածներ է հասցրել ավելի քան 60 թիրախների Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման 16 օբյեկտներում։

Ավելի ուշ հայտնի է դարձել հութիների ռադարի կայանքին հասցված հարվածի մասին։

Պենտագոնում հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ղեկավարել է ԱՄՆ հարվածները հիվանդանոցից։

Bloomberg գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հութիներին հարվածները պլանավորել էր դեռ հունվարի 1-ին։

Ամենից շատ դիտված