SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում հերթական անգամ կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց են արձակել, ինչի հետևանքով ապակին փշրվել է։
Պարզվել է, որ երբ վարորդը ավտոմեքենան վարելիս է եղել Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկից դեպի Բելինսկի փողոց ընթանալու ժամանակ անհայտ անձը պնևմատիկ զենքով կրակել ու կոտրել է ավտոբուսի հետևի ապակին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։