Օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի մարդատար ավտոբուսի առջևի աջ անվահեծանը պոկվել և վնասել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Բարեբախտաբար, տուժածներ չկան և ավտոբուսում գտնվող մոտ 30 ուղևորների, քանի որ նրանց մոտ խուճապ ու վախ էր առաջացել, առաջինն օգնության են հասել պարեկները։
Ավտոբուսում գտնվող ուղևորներից մի քանիսը Shamshyan.com-ի թղթակցին ասում էին. «Հանգիստ գալիս էինք, վարորդը շատ դանդաղ էր վարում մեքենան, մեկ էլ զգացինք, որ ավտոբուսը կարծես թե շրջվում է, լավ էր վարորդը ճիշտ կողմնորոշվեց ու կանխեց հետագա վտանգավոր զարգացումը։ Հետո, ճիշտն ասած, շատերս ավտոբուսի մեջ խուճապի էինք մատնվել, բայց լավ էր պարեկները բոլորիս ոչ միայն անվտանգ տարհանեցին, այլև որոշների մոտ որ մի քիչ խուճապ էր առաջացել, նրանք կարողացան հոգեբանական օգնություն ցուցաբերել։
Ուզում ենք շնորհակալություն հայտնել և՛ ավտոբուսի վարորդին, և՛ պարեկներին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոբուսը սպասարկում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Առինջ գյուղ։