«Հեզբոլլահ»-ը հաստատել է իր ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը
copy image url

«Հեզբոլլահ»-ը հաստատել է իր ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը

Արտաքին 1 տարի առաջ - 23:09 08-01-2024
«Հեզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին կազմակերպությունը գրել է «Տելեգրամ»-ում հրապարակված հաղորդագրության մեջ և ցավակցություն հայտնել Վիսամ Հասան Թավիլի մահվան կապակցությամբ։

«Ռոյթերս»-ի տեղեկություններով էլ հրամանատարն ու խմբի մեկ այլ անդամ մեքենայի մեջ են եղել, որը կրակի տակ է ընկել երկրի հարավում։

«AFP» գործակալությունն էլ, վկայակոչելով անվտանգության ներկայացուցչին, նշում է, որ հրամանատարն առանցքային դեր է խաղացել հարավային Լիբանանում ռազմական գործողությունները ղեկավարելու գործում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հարձակումներ է իրականացնում Իսրայելի վրա։

Ամենից շատ դիտված