Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհին այրվել է խոտածածկույթ
copy image url

Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհին այրվել է խոտածածկույթ

Ներքին 1 տարի առաջ - 23:07 04-01-2024
Հունվարի 4-ին, ժամը 19:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 19։59-ին։ Փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10 հա տարածքում, իսկ մյուս 10 հա-ն ինքնամարվել է։

Ամենից շատ դիտված