Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը
copy image url

Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Ներքին 1 տարի առաջ - 09:49 02-01-2024
Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։

Այս մասին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:

Լուսինեն հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաեւ«Պարահանդես», «Անուրջներ» եւ շատ այլ նախագծերից:

Oragir.News-ը ցավակցում է Լուսինե Ղարիբյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ևհարազատներին:

Ամենից շատ դիտված