Մեզ տանից վտարելու որոշումն անօրինական էր․ Ֆիրդուսիի բնակիչ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:55 25-12-2023
«Մեզ տանից վտարելու որոշումն անօրինական էր, և այս մեկ տարում, ինչ կատարվել է դատական պրոցեսների ընթացքում մեր ընտանիքի և հասցեի հետ կապված, բոլորը անօրինական քայլեր էին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը, ով նշեց, որ դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ դատարանն իրենց օգտին որոշում է կայացրել, և գործը նորից հետ է ուղարկվել Առաջի ատյանի դատարան։

«Ես դիմում եմ բոլոր դատավորներին, եթե գերակա շահի տակ է տվյալ հասցեն կապված, գերակա շահի օրենքները լավ կարդան, որ կարողանան ճիշտ վճիռ կայացնեն։ Նաև դիմում եմ մեր կառավարությանը, որ սատար կանգնեն մեր 33-րդ թաղամասի սեփականատերերին, որ նույն դժվարություններով, որոնցով մենք անցանք իրենք չանցնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված