«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները աղոթագրքում կասկածելի զանգված են հայտնաբերել
copy image url

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները աղոթագրքում կասկածելի զանգված են հայտնաբերել

Ներքին 1 տարի առաջ - 12:40 22-12-2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Լ․Հ․-ի կողմից դատապարտյալ Ա․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա աղոթագրքի միջից հայտնաբերվել է բացիկ, որում թաքցված է եղել պոլիէթիլենային տոպրակով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգված։

Լ․Հ․-ն ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն։

Ամենից շատ դիտված