Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Հայաստանը հրաժարվել է մասնակցել նիստին։
Օրակարգում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստմանը վերաբերող հարցեր: