Ադրբեջանում նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է 4-ի
copy image url

Ադրբեջանում նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է 4-ի

Արտաքին 1 տարի առաջ - 14:59 17-12-2023
Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է չորսի։ Գրում է Tert.am-ը։

Արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը։

Որպես թեկնածուներ են գրանցվել նաև պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը: