Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Առաքելյանը և հայտնել, որ դեկտեմբերի 12-ի ժամը 23։00-ից միչև դեկտեմբերի 13-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արցախի 4-րդ նրբանցքում գործող Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն» ՀՈԱԿ կենդանիների կենտրոնի դուռը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Հ․ Առաքելյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են փաստաթղթեր, գումար և վառելիքի կտրոններ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հ․ Առաքելյանը նշված կենտրոնի տնօրենն է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։