ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2024 թվականի ֆինանսական տարվա համար երկրի պաշտպանական բյուջեին, որը հայտնի է նաև որպես ազգային պաշտպանության մասին օրենք՝ 886,3 մլրդ դոլարի չափով:
Հաղորդվում է, որ դա 28 միլիարդով ավելին է, քան նախորդ տարվա բյուջեից։ Նախագիծը փոխանցվել է Ներկայացուցիչների պալատ, որի ընդունմանը կողմ է քվեարկել Սենատի 87 անդամ, դեմ՝ 13-ը:
Օրինագիծը բաղկացած է ավելի քան 3 հազար էջից և առաջարկում է բարձր հատկացումներ՝ երկրի պաշտպանական կարիքների համար:
Պաշտպանական բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատների պրոֆիլային կոմիտեների կողմից, ներառում է 300 մլն դոլար Ուկրաինային ռազմական օգնության համար: Օրենսդիրները նաև մտադիր են անհրաժեշտության դեպքում նույն կարիքների համար 300 մլն հատկացնել նաև 2025թվականի ֆինանսական տարում։
Ընդհանուր առմամբ, Կիևին օգնությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականի վերջ ։