Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը․ Ռումինիայի ԱԳ նախարար
copy image url

Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը․ Ռումինիայի ԱԳ նախարար

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:53 11-12-2023
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ռումինացի իր պաշտոնակցի՝ Լումինիցա Օդոբեսկուի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում արված գրառումից։

«ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հաճելի հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատրաստ ենք աշխատել երկկողմ և ԵՄ մակարդակով: Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը»,- գրել է Օդոբեսկուն։

Ամենից շատ դիտված