Մակրոնը ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտին միանալը խիզախություն է համարում
copy image url

Մակրոնը ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտին միանալը խիզախություն է համարում

Արտաքին 1 տարի առաջ - 15:03 11-12-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը խիզախություն է որակել։ Այս մասին Ֆրանսիայի նախագահի խոսքն X-ի իր միկրոբլոգում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին:

«Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս ժողովրդին», - ասել է Մակրոնը:

Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը: Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Պատճառն այն է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն։

Ամենից շատ դիտված