Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոշոր զորավարժություններ է անցկացրել
copy image url

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոշոր զորավարժություններ է անցկացրել

Արտաքին 1 տարի առաջ - 14:14 11-12-2023
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկուշաբթի առավոտյան անվտանգության մեծ զորավարժություն են անցկացրել Իրանի արևմուտքում։ Այս մասին հայտնում է իրանական կառավարամետ Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ զորավարժությունն անցկացվել է անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, ահաբեկչական ու թաքֆիրական ցանցերին դիմակայելու մոտեցմամբ։

Այս զորավարժության ընթացքում իրականացվել ռադիոտեղորոշիչ և կապի համակարգերի փորձարկում, նոր տեխնիկայի միջոցով հիպոթետիկ թշնամիների թիրախների ու շտաբների ոչնչացում, անցկացվել են հետախուզական գործողություններ:

Ամենից շատ դիտված