Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան
copy image url

Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Արտաքին 1 տարի առաջ - 08:17 11-12-2023
Իրանը ձգտում է, որ իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին. առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ Nour News գործակալությանը տված հարցազրույցում։

«Հաշվի առնելով ձեռնարկած քայլերը` կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերություններում մեծ թռիչք տեղի կունենա։

Դրա համար պայմաններ են ստեղծվում, խոչընդոտներն էլ կրճատվում են», - Ջալալիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Դեսպանն «աննախադեպ» է անվանել վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների միջև գործարարների և տնտեսագետների պատվիրակությունների այցերի քանակը։

Նա նաև ընդգծել է, որ ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են առաջ քաշում, մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել։

Ձեզ գուցե հետաքրքրի