Խոշոր հրդեհ՝ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից․ shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ՝ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:00 10-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում Ծաղկունյաց հրապարակում 9/1 հասցեում գործող «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդանի թիվ 44 և թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարում էին ռեստորանի աշխատակիցները և քաղաքացիները։

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։

Այս պահին աշխատանքները շարունակվում են։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։