Պայթյուն-հրդեհ՝ Բագրատաշենի անցակետում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. shamshyan.com
copy image url

Պայթյուն-հրդեհ՝ Բագրատաշենի անցակետում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 14:06 03-01-2025
Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:10 -ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում պայթյունի ձայներ են լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են Բագրատաշենի անցակետի աշխատակիցները։

Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը, պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված