Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, իսկ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը՝ արագ լուծում գտնի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռմբակոծումը: Սա միայն մեր տարածաշրջանի հարցը չէ, դա ամողջ մարդկության խնդիրն է։ Հետևաբար` հարկավոր է շատ արագ այս հարցի լուծումը գտնել»,- ասել է Ռաիսին:
Իրանի առաջնորդի խոսքով՝ հակամարտության գոտում «սիոնիստական ռեժիմի» գործողությունների հետևանքով ավելի քան 6000 երեխայի մահը ցավալի է։ Միևնույն ժամանակ, ըստ Ռաիսիի, հատկապես ցավալի է, որ Իսրայելի գործողությունները «աջակցության են արժանանում ԱՄՆ-ի, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից»։
«Էլ ավելի ցավալի է այն, որ միջազգային կազմակերպությունները՝ նրանք, որոնք պետք է պաշտպանեն մարդու իրավունքները, կորցրել են իրենց արդյունավետությունը։ Դա տեղի է ունենում համաշխարհային հանրության աչքի առաջ»,- հավելել է նա։