Սնուփ Դոգի համերգը կկայանա հաջորդ տարի. Անդրեասյան
copy image url

Սնուփ Դոգի համերգը կկայանա հաջորդ տարի. Անդրեասյան

Ներքին 1 տարի առաջ - 13:49 07-12-2023
Սնուփ Դոգի համերգը, այո, իրականացնելու ենք, այժմ բանակցում են ժամկետները: Այս մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ-ն նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այն կազմակերպությունը, որը զբաղվում է համերգի կազմակերպմամբ, բանակցում է:

Բանակցության ավարտից հետո կհայտնենք ժամկետները, նախապես քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետը կհայտնեն իրենք՝ բանակցությունների ավարտից հետո»,-նշեց Անդրեասյանը։

Նշենք, որ Սնուփ Դոգի համերգը պետք է տեղի ունենար այս տարվա սեպտեմբերին, սակայն, արցախյան դեպքերից հետո, այն հետաձգվեց։

Ամենից շատ դիտված