Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կորցնում է վերահսկողությունը Գազայի հատվածում, իսկ նրա կողմնակիցների զինված խմբավորումները կորուստներ են կրում։
«ՀԱՄԱՍ-ը կորցնում է վերահսկողությունը, կորուստներ է կրում, և դրան հասնում ենք Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորների վճռական և հզոր գործողությունների շնորհիվ։
Նրանք գործում են օդից, ծովից և ցամաքից՝ համաձայնեցնելով գործողությունները հետախուզության հետ: Մեր արդյունքները շատ նշանակալից են, տպավորիչ և ճշգրիտ»,- ասել է նա՝ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։