Մոսկվան և Թեհրանը միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին համաձայնագիր են ստորագրել
copy image url

Մոսկվան և Թեհրանը միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին համաձայնագիր են ստորագրել

Արտաքին 1 տարի առաջ - 16:05 05-12-2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում կայացած երկկողմ բանակցությունների ընթացքում միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Փաստաթղթի պաշտոնական անվանումն է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միակողմանի հարկադրանքի միջոցների հակազդման, մեղմացման և փոխհատուցման ուղիների և միջոցների մասին:

Բանակցությունները կայացել են մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման շրջանակում։