Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան հայտարարել է՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Ալիևան ասել է «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով համաժողովի շրջանակներում ունեցած ելույթում։
Սաբինա Ալիևան պնդել է, որ միջազգային դատարանները պետք է աջակցեն Բաքվի պահանջի կատարմանը.
«Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ահաբեկչության համար»,- հայտարարել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականների պայթյուններից մահացել է 65 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ։