Այս պահին «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում
copy image url

Այս պահին «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում

Ներքին 1 տարի առաջ - 15:54 02-12-2023
Այս պահին հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց «Բազումք»-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։

«Այս պրոցեսից հետո ժամանակ առ ժամանակ կհաղորդվի իր «առողջական վիճակի» մասին, մենք մեր երկրային կայանի միջոցով իր հիմնական օգտակար բեռի և իր ընդհանուր կարգավիճակի տվյալները արդեն կարող ենք իրենից ստանալ՝ մեր հարցումների միջոցով»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք է արձակվել երեկ՝ դեկտեմբերի 1-ին: Հայկական արտադրության առաջին արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։

Ամենից շատ դիտված