Հայկական առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, տիեզերք արձակվեց

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:40 01-12-2023
Հայրենական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով րոպեներ առաջ տիեզերք արձակվեց։

Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։

«Հայասաթ-1» արբանյակը CubeSat (քյուբսաթ) ձևաչափի է և ունի 10սմ x 10սմ x 10սմ չափեր։ Այն ստեղծվել է Հայաստանում և հանդիսանում է առաջին հայրենական արբանյակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված