Չինաստանի նախագահը հորդորում է անկախ Պաղեստինի պետություն ստեղծել
copy image url

Չինաստանի նախագահը հորդորում է անկախ Պաղեստինի պետություն ստեղծել

Արտաքին 1 տարի առաջ - 17:06 30-11-2023
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է՝ Պաղեստինի ժողովրդի կյանքի եւ սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին նա նշել է Պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով արված ուղերձում։

Սի Ծինփինի համոզմամբ՝ Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունները պետք է վերականգնվեն ամենակարճ ժամկետում։ Նա ասել է, որ ասնամյակներ շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության ցավոտ դասը վկայում է այն մասին, որ միայն ընդհանուր անվտանգության հայեցակարգը կկարողանա օգնել հասնելու կայուն անվտանգության։

Չինաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 30-ին հրապարակել է փաստաթուղթ հինգ կետից բաղկացած, որը վերաբերում է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության կարգավորման մասին Չինաստանի դիրքորոշմանը։ Չինաստանը, մասնավորապես, կոչ է անում արագ դադարեցնել մարտական գործողությունները, պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Պեկինը կողմ է «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանին վերադառնալուն եւ անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ 1967թ. սահմանների հիման վրա, Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

Ամենից շատ դիտված