Ուղիղ եթեր
Չկա Արցախը, իմ Քարին տակը, հերոս հորս շիրիմը գերության մեջ է․ արցախցի
copy image url

Չկա Արցախը, իմ Քարին տակը, հերոս հորս շիրիմը գերության մեջ է․ արցախցի

Ներքին 1 տարի առաջ - 16:35 29-11-2023
«Տեղահանվելուց հետո երեխաներիս ու մորս հետ, բնակվում ենք Վանաձորում։ Ստեփանակերտին շատ նման է կլիման, օդը, ճարտարապետական տեսքը։ Մարդիկ շատ բարի են, մեզ լավ են ընդունում՝ հարազատի պես, գուցե այդպես փորձում են օգնել մեզ, սփոփել մեզ ցավը..․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Քանաքարա Պետրոսյանը։

«Ես ու մայրս մի փոքրիկ տարածք ենք վարձակալել, արցախյան ժենգյալով հաց ենք թխում։ Այս գործը շատ կարևոր է մեզ համար և՜ սոցիալական, և՜ հոգեբանական առումներով»,- ասում է մեր զրուցակիցը։



Քանաքարան ծնունդով Քարին տակից է՝ հերոսի դուստր, ով փորձում է նորից ոտքի կանգնել՝ քարը քարի վրա դնելով։

«1994 թվականին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվեց հայրս՝ Մարտական խաչ երկրորդ աստիճանի ասպետ Վագիֆ Պետրոսյանը՝ Քարին տակի ջոկատի լեգենդար հրամանատարը։ Մենք՝ մայրս, ես, եղբայրներս, ապրում էինք սփոփանքով, որ հորս կյանքով ազատագրված հայրենիքում ենք։ Ես միշտ զգում էի հորս բացակայությունը, նրա խրատների ու հորդորների կարիքն իմ կյանքում միշտ կար ու հիմա առավել քան երբևէ...
Մայրս շատ երիտասարդ էր, երբ նրա ուսերին ծանրացավ մեր ընտանիքի բեռը և ամբողջ պատասխանատվությունը: Եղբայրներս ընտրեցին հորս ուղին՝ հայրենիքի պաշտպանությունը։ Ամեն մի զանգ, մի տագնապալի լուր ավելի ու ավելի էին խորացնում մորս տառապանքները, բայց նա անտրտում տանում էր այն՝ խոնարհությամբ ու բարձր ճակատով. Հերոսի կինը պետք է պինդ կանգնած լինի հայրենի հողին»,- ասում է Քանաքարան, ում որդին 2023 թվականի չարաբաստիկ պատերազմի ժամկետային զինծառայողներ էր։

«Այդ ընթացքում ժամերն ու վայրկյաններն ինձ տարիներ էին թվում, ամեն մի զանգ, լուր, կրակոցի ձայն ասես՝ սառցե բեկոր խոցելիս լինեին սիրտս։ Մղձավանջի այդ ժամերն ինձ հետ տարան դեպի 90-ականներ։ Ես անդադար խնդրում էի հորս, որ որդուս փրկի։ Մինուճարիս պահապան հրեշտակի նման առնի իր թևերի մեջ ու պաշտպանի։ Որդիս եկավ, նա ողջ է, բայց մենք բոլորս՝ կիսամեռ։ Չկա Արցախը, իմ Քարին տակը, իմ հերոս հոր շիրիմը գերության մեջ է։ Ծանր է հիշել այս ամենը, բայց նաև՝ ապրել է պետք»,- ասում է Քանաքարան ու խնդրում վանաձորցիներին՝ համտեսել իրենց արտադրանքն ու օգնել սպառել այն։

«Հուսով եմ՝ այն դուր կգա վանաձորցիներին և մենք էլ հնարավորություն կունենաք մեր արտադրանքի ծավալներն ու տեսականին մեծացնել»,- ասում է Քանաքարան, ով երազանք ունի՝ կրկին ոտքի կանգնել, գոնե մի անգամ լինել իմ մանկության Քարին տակում, պատանեկության Շուշիում, երիտասարդության Ստեփանակերտում։ Մի վերջին անգամ այցելել հորը շիրիմին, ամուր գրկել հողն ու ասել. «Շնորհակալ եմ պապ, որդուս փրկության ու իմ չկոտրվող տեսակի համար»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան