Աչքիս առաջ այրվեցին հորս զինվորական համազգեստն ու փաստաթղթերը․ արցախցի 14-ամյա տղա  
copy image url

Աչքիս առաջ այրվեցին հորս զինվորական համազգեստն ու փաստաթղթերը․ արցախցի 14-ամյա տղա  

Ներքին 1 տարի առաջ - 17:20 23-11-2023
«Երբ պատերազմը սկսվեց, ես դպրոցում էի։ Տանգնապի ձայնը լսելուն պես՝ սարսափահար իջանք դպրոցի նկուղ։ Մեր ուսուցիչները փորձեցին հանգստացնել մեզ` ասելով, որ շուտով ամեն ինչ կավարտվի, բայց կրակոցների ձայնը մեկ վայրկյան անգամ չդադարեց։ Ծնողները հերթով եկան մեզ տանելու և քանի որ մեքենաներում վառելիք չկար, ոտքով վազելով գնում էինք ու ոչ թե տուն, այլ դարձյալ նկուղ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված 14-ամյա Արմեն Սաֆարյանը։



Արմենն ասում է՝ իր համար հայրենասիրության լավագույն օրինակն իր ծնողներն են՝ հայոց բանակի սպա հայրը և բժշկուհի մայրը, ովքեր ամենայն պատասխանատվությամբ կատարում էին իրենց անձնվեր աշխատանքը։ «Դպրոցի նկուղում գտնվելու ժամանակ ես լսեցի, որ դիրքերում գտնվող տղաներին շատ հաց է պետք, բայց փռերը չեն հասցնում և կամավորներ են պետք աշխատողներին օգնելու համար։ Մայրիկիս հակաճառելով գնացի մեր փողոցում գտնվող հացատունը և սկսեցի օգնել. հիմնականում հացերը դասավորում էի պարկերում, ապա դրանք տեղափոխում մեքենայի մեջ, և այդ ամենը շատ արագ, որպեսզի հանկարծ անօդաչու սարքերը, որ անընդհատ պտտվում էին երկնքեում, չնկատեին»,- պատմում է Արմենը, ով այդ պահին ոչ մի տեղեկություն չուներ հորից։

Արմենն ասում է, որ նկուղում իրար հետ կիսում էին վերջին կտոր հացը․․․ Հիմա, երբ տեղափոխվել են Հայաստան, որտեղ խանութները լիքն են, ինքը կարոտով է հիշում անգամ այն դժվար օրերը, երբ իր Արցախում էր, երբ սրտի ցավով այրում էր հոր զինվորական համազգեստն ու փաստաթղթերը։ «Հարևաններով խարույկ էինք արել և իմ աչքի առաջ այրվեցին հորս զինվորական համազգեստներն ու փաստաթղթերը։
Երբ պիտի լքեինք Արցախը, նկարեցի մեր տունը, հրաժեշտ տվի իմ ընտանի կենդանիներին ու ճամփա ընկանք։ Ճանապարհին մեկընդմեջ օգնում էի հայրիկիս մեքենան վարել։ Գրեթե ամբողջ ճանապարհը չէինք խոսում, լուռ ու տխուր հեռանում էինք․․․ Այստեղ խանութները դատարկ չեն, պայթյուների ձայներ չկան (չնայած մայրս երբեմն վախենում է ինքնաթիռի թռիչքի ձայնից), կարծես, ամեն ինչ կա երջանիկ ու անհոգ ապրելու համար, բայց ես մեր տունն եմ կարոտում, մեր քաղաքի մութ փողոցները, մեր Արցախի ամեն մի ծառն ու թուփը»,- ասում է մեր փոքրիկ զրուցակիցը։ Արմենը մանուկ հասակից երգում է։ Ասում է, որ իրենց տան խնջույքները չէին անցնում առանց իր մանկական երգերի, չնայած դրանց բառերի մեծամասնությունը փոխում էր ու իր հորինածով ասում։ «Աթոռին կանգնած երգում էի հաճույքով և առանց կաշկանդվելու։ Հինգերորդ դասարանից սկսած հաճախեցի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, որտեղ իմ շատ սիրելի ուսուչիցները սովորեցրին երգարվեստի նրբությունները, սովորեցի տարբեր երգեր` ինչպես հայերեն, այնպես էլ` օտար լեզուներով»,- ասում է Արմենը։

Արցախցի տղան հիշում է, թե ինչպես էր 2022 թվականի ձմռանը եկել Երևան՝ Մանկական եվրատեսիլը նայելու և 1 ամսից ավել մնացել ընտանիքից ու հարազատներից հեռու, քանի որ թշնամին փակել էր Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհը։ «Ի վերջո ինձ բախտ վիճակվեց վերադառնալ շրջափակված Արցախ։ Մինչ ուշ գիշեր ես ու եղբայրս հացի հերթի էինք գնում, քաղաքի մի ծայրից մյուսը, մեր այգուց հավաքած բանջարեղեն ու միրգն էինք տանում մեր բարեկամներին, հավեր ու ճագարներ էինք պահում, ձու էինք տալիս հարևաններին։ Ամեն ինչ դժվար էր, բայց մենք չէիք տրտնջում»,- ասում է Արմենը, ով հույսը չի կորցնում, որ մի օր իր սովորած հայրենասիրական երգերը երգելու է հարազատ քաղաքի Վերածննի հրապարակում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան