Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի նախատեսում հեռախոսազրույց ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինպչես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Պեսկովը հայտնել է՝ ակնկալվում է, որ Փաշինյանը մասնակցելու է ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը կկայանա տարեվերջին Սանկտ Պետերբուրգում։
Նա նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի վերջին Պետերբուրգում սպասվում են «ավանդական նախաամանորյա միջոցառումներ»։
«Բանն այն է, որ դրանք զուտ տոնական չեն լինելու, լինելու են աշխատանքային միջոցառումներ՝ աշխատանքային օրակարգով։ Այն դեպքում, եթե պարոն Փաշինյանը ժամանի, իսկ նրան սպասում են, ինչպես բոլորին, ապա հիանալի հնարավորություն կլինի խոսելու»,- ասել է Պեսկովը։