Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պեսկովն ասել է՝ մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի նախագահն օգոստոսին կայցելի Թուրքիա։
Պեսկովը հայտնել է, որ հնարավոր հանդիպման ու բանակցությունների ժամկետների վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։ Նրա խոսքով՝ տեղեկության առկայության դեպքում ռուսական կողմը կհաղորդի այն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա։