Արարատի մարզում թալանել են «Յանդեքս» տաքսու վարորդին, իջեցրել Opel-ից և առևանգել ավտոմեքենան. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում թալանել են «Յանդեքս» տաքսու վարորդին, իջեցրել Opel-ից և առևանգել ավտոմեքենան. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 13:09 29-11-2023
Նոյեմբերի 26-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Երևանի բնակիչ, 40-ամյա Գնել Ա.-ն ոստիկանությանն ահազանգել է, որ անհայտ անձինք դանակի սպառնալիքով իրեն հարկադրաբար ստիպել են ավտոմեքենան վարել ամայի տարածքների ուղղությամբ: Ուղևորներից մեկը բռնել է նրա պարանոցը, սպառնացել սպանել, հափշտակել մեքենայի բանալիները, բջջային հեռախոսն ու իր մոտ եղած գումարը: Հասնելով Փոքր Վեդի՝ իրեն դուրս են հանել Opel մակնիշի ավտոմեքենայից և առևանգել մեքենան:

Այդ օրը Գնել Ա.-ն «Յանդեքս» տաքսի ծառայությունից է պատվեր ստացել Երևանից դեպի Արարատ քաղաք:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվում է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված