102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը
copy image url

102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը

Ներքին 1 տարի առաջ - 18:31 28-11-2023
Անդրանիկ Գևորգյանը ծնվել էր 1922 թվականին Արագածոտնի մարզի գյուղ Շենավանում։

1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկ Գևորգյանը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր: Պատերազմի ողջ ընթացքում Գևորգյանը կռվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որն այնուհետև ստացել է «Թամանյան» անվանումը։ Իր հրանոթով հասել էր մինչև Բեռլին, երեք անգամ վիրավորվել, իսկ ապաքինվելուն պես նորից համալրել էր «Թամանյան» դիվիզիայի շարքերը։



Վետերանն անցել էր Հյուսիսային Կովկասով, ազատագրել Նովոռոսիյսկը, Թամանյան թերակղզին, Կերչը, Սևաստոպոլը, Լեհաստանը, գրավել էր Ֆրանկֆուրտն ու Բեռլինը: Անդրանիկ Գևորգյանը եղել է Ռեյխստագի պատերի մոտ քոչարի պարող զինվորականների շարքում: Վերջինս պարգևատրվել էր Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, «Կարմիր աստղ», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Ղրիմի ազատագրման համար», «Վարշավայի ազատագրման», «Բեռլինի գրավման», «Խիզախության» և «Մարտական նվաճումների» համար շքանշաններով:

Անդրանիկ Գևորգյանն ուներ 8 զավակ, 88 թոռ, ծոռ և թոռան թոռ:

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված