«Հայփոստում» ծրագրային խնդիրներ կան․ քաղաքացիներն ահազանգում են
copy image url

«Հայփոստում» ծրագրային խնդիրներ կան․ քաղաքացիներն ահազանգում են

Ներքին 1 տարի առաջ - 17:45 27-11-2023
Այսօր կեսօրից հետո Oragir.News-ի խմբագրությունը բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ ՀայՓոստի բաժանմունքներում ծրագրի խափանման պատճառով խնդիրների են բախվում։

«Չենք կարողանում նամակ ուղարկել։ Այսօր էլ դատարան բողոքարկման վերջին օրն է, որից հետո այլևս դիմում չեն ընդունի, խնդրի առաջ ենք կանգնել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «ՀայՓոստ»-ի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ, վերջինս ասաց, որ ծրագրային խնդիր է․

«Հիմա մեր տեխնիկական ծառայությունները աշխատում են դրա վրա։ Քիչ անց կսկսեն աշխատել փոստային ծառայությունները․ նամակները սկսելու են ընդունել առանց ծրագրի։ Ավելի ուշ՝ անդորրագրերը կտրվեն այսօրվա ամսաթվով»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում