Էրդողանը պնդել է, թե, իբր Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել ցեղասպանության»
copy image url

Էրդողանը պնդել է, թե, իբր Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել ցեղասպանության»

Արտաքին 1 տարի առաջ - 09:04 25-11-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե, իբր Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել ցեղասպանության»։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Փառք Ալլահին, մենք երբեք մեր պատմության մեջ ոչ մի պահի մեր համաձայնությունը չենք տվել ճնշումներին: Մենք ցեղասպանության կամ շահագործման չենք մասնակցել, ինչպես նրանք, որոնք այսօր լուռ են մնում Իսրայելի դաժանության դեմ»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Գազայում Իսրայելի կողմից կատարվող վայրագություններին։

Հիշեցնենք,որ Թուրքիայի նախագահը Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին՝ պարբերաբար սուր քննադատություններով ու մեղադրանքներով է հանդես գալիս Իսրայելի հասցեին։ Նա Իսրայելը նաև անվանել է «ահաբեկչական պետություն»։


Ամենից շատ դիտված