Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հանդիպել է ազգային փոքրամասնությունների դպրոցների խորհրդի նախագահների, հիմնադիր-ներկայացուցիչների և տնօրենների հետ: Գրում է
Ermenihaber-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր և խնդիրներ՝ կապված ազգային փոքրամասնությունների կրթօջախների հետ:
Ուշադրություն է հրավիրվել հայկական դպրոցներում առկա նյութատեխնիկական խնդիրների և Ստամբուլում գտնվող հրեական միակ մասնավոր դպրոցում հեռավար դասընթացի անցկացման վրա՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Ազգային փոքրամասնությունների կրթությունն ապահովող հայկական, հրեական, հունական և ասորական դպրոցների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել նորից մեկնարկել դպրոցների խրախուսման համակարգը:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Beyoğlu Öğretmenevi» հյուրանոցային համալիրում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ներկայիս խորհրդարանում միակ հայ պատգավավոր Սևան Սվաճըօղլուն, հրեական համայնքի ղեկավար Իսհաք Իբրահիմզադեհը, Ստամբուլի ասորական հիմնադրամի ղեկավար Սայիթ Սուսին, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Բեթյուլ Քայան: