Ամերիկացիների 72%-ն աջակցում է Ուկրաինայում հրադադարի հաստատմանը
copy image url

Ամերիկացիների 72%-ն աջակցում է Ուկրաինայում հրադադարի հաստատմանը

Արտաքին 1 տարի առաջ - 12:32 24-11-2023
Ամերիկացիների 72%-ը կողմ է ուկրաինական հակամարտության հրադադարին, միայն 9%-ն է դեմ։ Այս մասին են վկայում Economist/YouGov-ի նոյեմբերի 18-20-ը անցկացված հետազոտության տվյալները։

Նույն հարցման համաձայն՝ 28%-ը կողմ է Ուկրաինային ռազմական օգնության կրճատմանը, 27%-ը՝ ներկայիս մակարդակի պահպանմանը, 25%-ը՝ ռազմական օգնության ավելացմանը, 20%-ը դժվարացել է պատասխանել։

Միաժամանակ 37%-ը կարծում է, որ պատերազմում ոչ ոք չի հաղթում, 20%-ը՝ Ուկրաինան, 17%-ը՝ Ռուսաստանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի վերաբերյալ Բայդենի գործողությունների գնահատականը ամերիկացիներին կիսով չափ բաժանեց. 41%-ը գոհ է, 41%-ը՝ դժգոհ։

Ընդ որում, 51%-ը կարծում է, որ Զելենսկին մեկ տարի հետո կլինի Ուկրաինայի նախագահ, 12%-ը՝ ոչ, մնացածը դժվարանում են պատասխանել։

Բացի այդ, հարցվածների 68%-ը Ուկրաինային դաշնակից կամ բարեկամ երկիր է համարում, 16%-ը՝ թշնամի կամ ոչ բարեկամ երկիր, մնացածը ձեռնպահ է մնացել ընտրություն կատարելուց։