Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը և մնում է դաշնակից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ափսոսում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Մինսկում կայացած գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայության առնչությամբ։
«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել։ ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը։ Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Կշարունակենք խոսել նրանց հետ»,- ասել է նա։