Իրանի ԱԳ նախարարը «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի հետ
copy image url

Իրանի ԱԳ նախարարը «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի հետ

Արտաքին 1 տարի առաջ - 18:07 23-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Լիբանան կատարած այցի ժամանակ հանդիպել է «Հեզբոլլահ» շիական կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի հետ։

Այս մասին տեղեկացրել է Al Manar հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւ այն ջանքերը, որոնք կողմերը գործադրում են Գազայի հատվածի հանդեպ՝ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ ղեկավարը չորեքշաբթի ժամանել է Լիբանան չհայտարարված այցով։ Դրանից մի քանի ժամ առաջ Բեյրութ էր ժամանել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, որի անդամներին իր մոտ ընդունել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ