Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից
copy image url

Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից

Արտաքին 1 տարի առաջ - 11:00 25-10-2023
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հրաժարվել է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության վատթարացման կապակցությամբ: Այս մասին Գուտերեշը գրառում է կատարել X-ի (նախկին թվիթեր) իր միկրոբլոգում։

«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, հոկտեմբերի 7-ից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չի մնացել, «Համաս»-ը պետք է ջնջվի աշխարհի երեսից», - գրել է նա։

Էլի Քոենը շեշտել է, որ պաղեստինյան «Համաս» կազմակերպության արմատականների վերաբերյալ երկիմաստության տեղ չկա, և ամբողջ աշխարհը պետք է ընդունի իսրայելական կողմի տեսակետը: «Հակառակ դեպքում կազմակերպությանը սպառնում են ամենամութ ժամանակները», - հայացքն ուղղելով նիստին ներկա Գուտերեշին՝ ասել է Քոենը։

Ավելի ուշ Քոենը ՄԱԿ-ում լրագրողներին ասել է, որ պետք է օրվա ընթացքում հանդիպեր Գուտերեշի հետ, սակայն չեղարկել է հանդիպումը։

Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում «Համաս»-ի հետ առճակատման հարցում միակ և անվերապահորեն ընդունելի ընտրությունն Իսրայելին աջակցելն է:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում