Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը հետաձգվում է
copy image url

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը հետաձգվում է

Արտաքին 1 տարի առաջ - 16:05 23-11-2023
Իսրայելի և «Համաս»-ի միջև մարդասիրական հրադադարի հաստատումը և պատանդների, բանտարկյալների ու գերիների փոխանակումը միառժամանակ հետաձգվում է:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից տեղեկացրել են, որ հավանաբար հրադադարն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 24-ին:

Երեկ Իսրայելի կառավարությունը հաստատել է, որ մարդասիրական հրադադարի գործարքի պայմաններով, «Համաս»-ի ահաբեկիչները չորս օրվա ընթացքում պետք է ազատեն առնվազն 50 պատանդների՝ կանանց և երեխաների: Ի պատասխան դրան, իսրայելյան կողմը պետք է ազատի պաղեստինցի կանանց և երեխաներին:

Բացի այդ, ՀԱՄԱՍ-ից պնդում են, որ Իսրայելն ազատ արձակի նաև բանտերում պահվող պաղեստինցի կալանավորներին:

Գործարքի հետաձգման պատճառները դեռևս հայտնի չեն։ Իսրայելի պաշտոնյաները նշում են, որ կողմերը «փոքր մանրամասներ են համաձայնեցնում»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում