Վրաստանում լրանում է Վարդերի հեղափոխության 20-ամյակը
copy image url

Վրաստանում լրանում է Վարդերի հեղափոխության 20-ամյակը

Արտաքին 1 տարի առաջ - 15:40 23-11-2023
Վրաստանում լրանում է Վարդերի հեղափոխության 20-ամյակը․ հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Այս մասին գրում է BBC-ն։

Ընդդիմության բողոքներն իրենց գագաթնակետին հասան նոյեմբերի 22-ին՝ վրացական նոր խորհրդարանի, որի օրինականությունը կասկածի տակ էր, առաջին նիստի առաջին օրը։ Նույն օրն ընդդիմադիրները Սաակաշվիլիի գլխավորությամբ, ձեռքերին վարդեր, գրավեցին խորհրդարանի շենքը, ընդհատեցին ելույթ ունեցող Շևարդնաձեին և ստիպեցին թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը։ Այնուհետև նախագահը երկրում Արտակարգ դրություն հայտարարեց և օգնության կանչեց զորքերին և ոստիկանությանը Թբիլիսիի իր առանձնատան մոտ։ Բայց նույնիսկ ընտրագույն ոստիկանական ստորաբաժումները հրաժարվեցին աջակցել նրան։

Նոյեմբերի 23-ի երեկոյան՝ Սուրբ Գեորգիի օրը, Շևարդնաձեն հանդիպում անցկացրեց ընդդիմադիր առաջնորդներ Սաակաշվիլիի և Ժվանիայի հետ՝ քննարկելու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից երկրում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին։ Սա իսկական էյֆորիա առաջացրեց Թբիլիսիի փողոցներում։ Ավելի քան 100 000 ցուցարարներ հրավառություններով և ռոք համերգներով նշեցին հաղթանակը։

Վրաստանի նախագահի հայտարարությունը նշանակում էր «վարդերի հեղափոխություն» վերջնական հաղթանակը, որն այսպես կոչված առաջին «գունավոր հեղափոխությունն» էր հետխորհրդային տարածքում ։

Քսան տարի առաջ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները նշում էին Էդուարդ Շևարդնաձեի 11-ամյա կառավարման ավարտը և Վրաստանի պատմության մեջ նոր փուլի սկիզբը ՝ մի երկիր, որն այդ պահին գտնվում էր կոռուպցիայի և էներգետիկ ճգնաժամի մեջ։Հետխորհրդայինն ժամանակաշրջանում առաջին խաղաղ հեղափոխությունը իրականացրեց Վրաստանը։ Հետհեղափոխական բարեփոխումներն անվանում էին «վրացական հրաշք», իսկ Վրաստանը ՝ հետխորհրդային տարածքում «հաջողության մոդել» ։

Ամենից շատ դիտված